ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մաքուր Հայաստան

 

Կյանքում բոլորն են ուզում ապրել բարեկեցիկ կյանքով,գեղեցիկ ու մաքուր միջավայրում,բայց քչերն են մտածում այդ հարմարությունների պահպանման մասին։Եթե մեզանից յուաքանչյուրը գոնե մի փոքրիկ ներդրում ունենա իր քաղաքի,գյուղի մաքրության պահպանման գործում,ուրեմն մեր Հայաստանը կդասվի ամենամաքուր և ամենապահպանված պետությունների շարքին։

Բնությունը պահպանելու հիմնական ուղին այն չաղտոտելն է,որովհետև բնության անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և,ամենագլխավորը,մարդու առողջության գրավականն է։ Շատերն են երազում ապրել մաքուր միջավայրում և ապրել այնպիսի երկրում,որ ամեն քայլափոխի տեղադրված լինեն աղբամաններ, ուր քաղաքի ուղիղ մեջտղով անցնող գետը մաքուր լինի և վերջապես ցանկանում  եմ ապրել այնպիսի պետությունում,որտեղ աղբը գետը չի թափվում։Իսկ այստեղ՝Հայաստանում տեղի է ունենում ընդհանրապես հակառակ գործընթացը,ինչն էլ բերում է բնության բնականոն անհավասարակշռությանը։

Հասյաստանում գործում են բազմաթիվ քիմիական ,մետղաձուլական,շինանյութերի արտադրության ձեռնարկություններ,որոնք ուղղակի կերպով ազդում են մեր բնության պահպանության գործին,ուստի անհրաժեշտ է նվազեցնել այս արտադրական ձեռարկությունների վնասակարության չափը,անհրաժեշտ է ստեղծել անթափոն արտադրություն,որը իր դրոշմը չի ունենա՝անաղարտ,պահպանված և մաքուր Հայաստան ստեղծելու մեր ծրագրերում։

<<Մաքուր Հայսատան>>ստեղծելը այդքան էլ բարդ չէ,որովհետև բնությունը ի վերուստ անղարտ է հանձնվել մարդկանց և,փաստորեն,նրա պահպանումն ու կատարելգործումը մնում է մեր ձեռքերում՝իմ,քո և նույնիսկ այն անծանոթ երրորդի ձեռքում, ով գալիս է ՝Հայստանը տեսնելու հույսով,այն Հայաստանը,որ դրախտավայր էր համարվում նոխորդ դարերում։

Ուրեմն` Աստծու կերտած մաքրամաքուր հողը աստվածացնենք պահմանենք, խնամենք ու զտենք մեր հոգին նույնպես աղտ ու աղարտից,քանզի մաքուր սրտով ու հոգով կկերտենք փայլուն ապագա  մաքուր Հայաստանում։

 

11-րդ դասարանի աշակերտւհի՝  Ալբինա Հովսեփյան