ԿԵՆԳՈՒՐՈՒ 2018

2018 թ.-ի մարտի 15-ը առանձնահատուկ օր էր Լորի միջնակարգ դպրոցում: Նշվում էր <<Կենգուրու>> մաթեմատիկական մրցույթի հոբելյանական 10 տարին:
Այդ առիթով Լորի միջնակարգ դպրոցի հարկի տակ էին համախմբվել Որոտանի և Շենաթաղի հիմնական դպրոցների սաները: Մրցույթից հետո աշակերտները ի նշան շնորհավորանքի նկարահանվեցին՝ իրենց բարեմաղթանքները ուղղելով մրցույթի կազմակերպիչներին, կիսվեցին իրենց տպավորությունների և հաղթանակների մասին: