Հրաժեշտի ու հանդիպման Երանելի մի ակնթարթ… Զրը~նգ զրը~նգ,- ծոր է տալիս Ժամացույցի զանգը հպարտ: Սեղանների վրա թողած Իր օրհնությունն ու իր բարին, Հարազատի հոժարությամբ Հեռանում է հոգնած տարին: Մանուկ տարին իր սպիտակ Խանձարուրից աչքը բանում, Ուրախություն, ուրախություն, Ուրախություն է խոստանում: